Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ահաբեկչությունների շարք Իրաքում

Ահաբեկչությունների շարք Իրաքում
13.06.2012 | 01:02

Բաղդադում և Հիլլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններն ավելի քան 25 մարդու կյանք են խլել: Կան հարյուրավոր վիրավորներ: Այդ մասին հաղորդում են Իրաքի պաշտոնական աղբյուրները: Ոստիկանության տվյալներով` Հիլլ քաղաքի ռեստորաններից մեկի մոտ պայթեցվել է երկու ականապատ ավտոմեքենա: Առաջին ահաբեկչության զոհ է դարձել 6 մարդ, վիրավորվել` 20-ը: Մի քանի րոպե անց որոտացել է երկրորդ պայթյունը, որի հետևանքով մահացել է 7 մարդ: Ավելի ուշ 5 ռումբ է պայթել Բաղդադում: Քաղաքի մի քանի շրջաններում սկսվել է փոխհրաձգություն:

Դիտվել է՝ 3029

Մեկնաբանություններ